Yandex-ը սկսել է թեստավորել արհեստական ինտելեկտով «Աուրա» սոցցանցը
Yandex ընկերությունը անցկացնում է «Yandex-Աուրա» սոցցանցի թեսթավորումը, որտեղ ընկերների ժապավենը ձեւավորում է արհեստական ինտելեկտը՝ հայտնում է Медуза-ն։
Առաջինն այդ մասին հայտնել է Roem.ru-ն, այնուհետեւ տեղեկատվությունը հաստատել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես գրում է vc.ru-ն, «Աուրա»-ն օգտատիրոջ համար հնարավոր ընկերներ եւ խմբեր է ընտրում՝ հիմնվելով նրա տվյալների, հետաքրքրությունների եւ գտնվելու վայրի վրա։ Նախագծի նկարագրության մեջ ասվում է, որ այն նախատեսված է «նման հետաքրքրություններ եւ հայացքներ ունեցող մարդկանց» շփման համար։
Իրենց գրառումները կատարելիս օգտատերերը կարող են սահմանափակել լսարանը՝ ըստ սեռի եւ գտնվելու վայրի՝ գրում է TJ-ն։
«Աուրա»-ն աշխատում է Yandex-ի բջջային հավելվածում։ Թեսթավորմանը մասնակցում են այլ օգտատերերից հրավեր ստացած օգտատերերը։ Yandex-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է նշել նախագծի գործարկման ժամկետը։