Ջրալցում. փրկարարները փակել են շենքը սնուցող ջրի փականը
Մարտի 16-ին` ժամը 20:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 շենքի 2-րդ կամ 3-րդ հարկի բնակարաններից մեկից ջրալցվում է 1-ին հարկի բնակարանը, նշված բնակարանների բնակիչները բացակայում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են շենքը սնուցող ջրի փականը: