«Դեղին բաճկոնները» Փարիզում դարձյալ քաոսային վիճակ են ստեղծել (տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ: Բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվում էին ոստիկանական մեքենաների վրա և կոտրում էին հանրահայտ բրենդային խանութների և ռեստորանների ցուցափեղկերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է շինությունից դուրս բերել բոլոր մարդկանց: Նրանցից մի քանիսն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Բախումներ են նաև տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութեր, քարեր, ծխե նռնակներ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 150 մարդ: