Telegram-ի աշխատանքը զանգվածային խափանումից հետո վերականգնվել է
Telegram-ի թիմը հայտնել է, որ մեսենջերի աշխատանքը խափանումներից հետո արդեն վերականգնվել է։
Խափանումները սկսվել էին մոսկովյան ժամանակով 15։00-ի սահմաններում։
Downdetector-ի տվյալներով՝ տարբեր երկրների օգտատերեր (այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայից, Թուրքիայի և ԱՄՆ-ի) դժվարություններ են ունեցել հաղորդագրություն ուղարկելիս և ստանալիս, համակարգ մուտք գործելիս։
«Այժմ աշխատանքը վերականգնվել է։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Եթե խմբային նամակագրությունները չեն երևում, համակարգից դուրս եկեք և կրկին մուտք գործեք»,- ասված է Twitter-ի մեսենջերի էջի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ տվյալների քեշավորման հետ կապված աննշան խնդիրներն ավելի ուշ ինքնըստինքյան կանհետանան։