Միսուրիի բնակչի հազվագյուտ ավտոմեքենան բազմահարկ ավտոտնակի հատակի տակ է անցել (տեսանյութ)
Ամերիկյան Միսուրի նահանգի բնակիչ Ուիլարդ Ռոլսը ճաշելիս է եղել իր տանը՝ Կանզասում, երբ հանկարծ սարսափելի դղրդյուն է լսել ավտոտնակից՝ հայտնում է UPI-ը։
Նա գնացել է այնտեղ եւ տեսել, որ 1983թ․ սեդան «Կադիլակը» համարյա ամբողջովին անցել է հատակի տակ՝ ընկնելով ավտոտնակի ներքեւի հարկ։
Ավտոմեքենան նրա հանգուցյալ հոր նվերն էր, սակայն Ռոլսը հայտարարել է, թե ուրախ է, որ այդ պահին ինքը Կադիլակի» մեջ չի եղել եւ ողջ է մնացել։
Հայտնում են, որ այժմ տղամարդը գլուխ է կոտրում, թե ինչպես հատակի մեջ առաջացած անցքից ավտոմեքենան հանի։