Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Քիչ առաջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևանյան լճի մոտ բախվել են խոշոր բեռնատար և ուղևորափոխադրումներ կատարող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ։
Երթուղայինի վարորդը չի տուժել։ «Աստղիկ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ են տեղափոխվել երթուղային միկրոավտոբուսի երեք ուղևորներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով, տուժածների թվում երեխաներ չկան։ Տեղում ստուգվել է «Գազելի» վարորդի սթափության աստիճանը. տղամարդն ալկոհոլ օգտագործած չի եղել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ «Գազելը» տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։