Մեքսիկայում մոտ 20 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել
Մեքսիկայի կոյուղիներից մեկում մարդկային մարմնի մնացորդներով տոպրակներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տոպրակները հայտնաբերվել են Գուադալահարա քաղաքում: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածներից 18-ը տղամարդիկ են, մեկը՝ կին: Խալիսկո նահանգի դատախազը չի բացառել հետագայում այլ սպանվածների հայտնաբերելու հնարավորությունը:
Ոստիկաններն այդ մասին տեղեկացել են ահազանգով: Այժմ հետաքննություն է կատարվում՝ պարզելու համար՝ արդյո՞ք սպանվածները կապ են ունեցել հանցավոր որևէ խմբի հետ: