ՊԵԿ-ը հորդորում է աջ ղեկով մեքենաների վարորդներին, որոնց մեքենաները մաքսակետի տարածքում չեն, սպասել ևս 5 օր
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ-ը կներգրավի լրացուցիչ աշխատակիցներ և տեխնիկական միջոցներ՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը ասել է, որ Բագրատաշենի անցակետի տարածքում կա 500-ից ավելի մեքենա, հետևաբար` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին հերթին հենց այս մեքենաների փաստաթղթավորման գործընթացը պետք է իրականացվի: ՊԵԿ-ը դրա համար նախատեսել է հնգօրյա ժամկետ: Աջակողմյան տեղաբաշխմամբ մյուս մեքենաների վարորդներին ՊԵԿ-ը հորդորում է սպասել ևս հինգ օր, որից հետո ավելի դյուրին ու առանց ավելորդ կուտակումների կիրականացվի նաև այդ մեքենաների մաքսազերծումը: