Մեկին՝ նախասրահ, մյուսին՝ ոչինչ
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։ «Ասին` ամառը բոլոր սենյակները վերանորոգվելու են` միանման տեսք ունենան, ձեռ մի տվեք, ու ըսենց` ոտուգլուխ` օգնականների հետ համերաշխ նստած ենք»,- տրտնջաց «Իմ քայլի» պատգամավորը: Բայց ոմանք նախասենյակ ունեն, ուր նստում են օգնականները, մյուսները փոքրիկ սենյակում կարճ «պերեգորոդկա» են դրել իրենց ու օգնականի միջեւ եւ նստել են այդպես:
Ի դեպ, «նախագավիթով», բավականին «շնորհքով» սենյակ է հասել պատգամավորուհի Թագուհի Ղազարյանին՝ Շմայսի նախկին սենյակը, որը հետո անցավ Սամվել Ալեքսանյանին: ԱԺ ամենաուրախ-կահավորված սենյակը «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղարի, Նիկոլին ընդատակյա օրերին ապաստանած Հակոբ Սիմիդյանինն է: «Սերժի վախտ» Գագիկ Մելիքյանին պատկանած այս սենյակը շատ անշուք էր` նկատեցինք մենք։ «Ոչինչ հատուկ արված չէ, ինչ տվել են, տեղավորել, նստել ենք»,- ասաց Սիմիդյանը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում