Ավելի քան 1 տասնյակ շուն հոշոտած կոկորդիլոսին ոստիկանները «ձերբակալել են»
Ավստրալիայում ոստիկաններին հաջողվել է ավելի քան 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսի բռնել:
Հաղորդվում է, որ երկկենցաղն անցած մի քանի տարիների ընթացքում հասցրել է
12 շուն ուտել, իսկ վերջերս հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա:
Տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո Ավստրալիայի իրավապահներին
հաջողվել է բռնել կենդանուն ու տեղափոխել տեղի բանտերից մեկի խուց:
«Այդ կոկորդիլոսը հետապնդում է մարդկանց ու փորձում էր որսալ նրանց,
կերել է բոլոր շներին: Այստեղ շատ երեխաներ կան, բոլորը լողում են:
Ընդամենը ժամանակի հարց էր, որ խնդրահարույց կոկորդիլոսն ուտեր նրանցից
մեկին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:
Ավելի ուշ կենդանուն տեղափոխել են կոկորդիլոսների ֆերմա։