Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW X6 M Sport-ն ու Lexus-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը
Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai սերվիսի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Lexus GX 470 մակնիշի 535 FF 55 համարանիշի և BMW X6 M Sport մակնիշի K 717 OP 13
RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.am-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են
հասել քաղաքացիներն ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ
Սանասարյանը:Բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է էլեկտրսյանը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Սեյրան Ալեքսանյանն ու Կարեն Խուդանյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: