Կվերացվեն գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները (տեսանյութ)
Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված
«Գործարարություն» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը: Այս մասին
հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և
տեղեկատվության վարչությունից:
Մի շարք միջոցառումների իրականացման արդյունքում ՝
1. կնվազեցվի վարչարարական բեռը
2. կվերացվեն գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները
3. կպարզեցվի հարկային և մաքսային քաղաքականությունը
4. կսահմանվի արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր։