Աշտարակի կամրջի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է
Մարտի 15-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ
վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի
կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: