Գողության համար մարտի 1-ից հետախուզվող 37-ամյա կնոջը գտել ու բերման են ենթարկել
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների եւ Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երեւանի Ահարոնյան փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Լուսինե Ս.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: