Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. ՀՔԾ միջնորդությունը բավարարվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության քննությունը: Քիչ առաջ հրապարակվեց որոշումը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց: