Նոր Զելանդիայի 2 մզկիթի վրա կատարված հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 40 մարդ
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ, վիրավորվել առնվազն 20-ը, հայտնում է currenttime.tv-ն: Զինված անձինք ցերեկային աղոթքից հետո ներխուժել են Ալ Նուր և Լինվուդ Մասջիթ մզկիթներ ու կրակ բացել մարդկանց ուղղությամբ՝ նախ տղամարդկանց, ապա կանանց: Զինված խմբի անդամները փակել են մզկիթների մուտքը, ապա կրակ բացել:
Ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ, հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Հարձակման մասնակիցներից մեկն ավելի վաղ համացանցում հրապարակել էր 74 էջանոց հրովարտակ, որտեղ շարադրել էր իր պահանջները: Հարձակվողներից մեկն Ավստրալիայի քաղաքացի է: