Դավիթ Պետրոսյանին ու Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ, նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին ու Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: SHANTNEWS.am-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով:
Հիշեցնենք, Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» խմբի անդամների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, և, ըստ Մալյանի հայտարարության, 8-10 հոգով փորձել են իրեն քաշքշել:
Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: