Facebook-ի խափանումից հետո գործադիր տնօրեններ են հրաժարական տվել
Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը:
«Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը:
Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Մյուս տնօրենը ևս գրառում է կատարել, որ հեռանում է:
Հիշեցնենք, որ Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը SHANTNEWS.am-ի եթերում մեկնաբանել էր «Ֆեյսբուքում» տեղի ունեցած գլոբալ խափանումը:
Փորձագետը նշել էր, որ սա սոցցանցի գոյության 15 տարվա ընթացքում ամենամեծ, ամենաերկար խափանումն էր, որը տևեց գրեթե մեկ ամբողջ օր: