Իսրայելը Գազայում մոտ 100 թիրախ է խոցել
Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարձակվել է Գազայի հատվածում մոտ 100 թիրախի վրա՝ ի պատասխան պաղեստինցիների հարձակումների, որոնք սկսվել էին Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելով։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման համար իսրայելցիները պատասխանատու են համարում ՀԱՄԱՍ շարժմանը և հարվածել են անկլավի տարածքում շարժման ողջ ենթակառուցվածքին։
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում է Գազայի կենտրոնական մասում գտնվող հրամանատարաշտաբային համալիրը, հրթիռներ արտադրող ստորգետնյա գործարանը, ռազմածովային ուժերի բազան, ուսումնամարզական կենտրոնը։