Hyundai-ի և Audi-ի բախումից 5 այլ մեքենաներ են վնասվել
Մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային
համալիրի դիմաց, բախվել են Hyundai և Audi A8 մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից
Վթարի հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու
ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի ավտոմեքենային, ապա
առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Բետոնի բեկորներն ու ծաղկամանները շպրտվել ու վնասել են մոտակայքում
կայանված Mercedes, BMW X5, ВАЗ 2106, Volkswagen Passat մակնիշներիի
ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղելէ Hyundai-ի վարորդը, որը,
գազալցակայանից դուրս գալով, չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ
կատարել ու վթարային իրավիճակ է ստեղծել Audi-ի վարորդի համար:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաեւ՝ դեպքի
վայրում հավաքվածների հայտնած տեղեկությունը, որ վթարի հետեւանքով 2 հոգի
տեղափոխվել են հիվանդանոց: