Դուբայում ներկայացրել են 1.3 մլն դոլար արժողությամբ աշխարհի ամենաթանկ օծանելիքը
Դուբայում ներկայացվել է 4,572 մլն դիրհամ (մոտ 1.3 մլն դոլար) արժողությամբ աշխարհի ամենաթանկ օծանելիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Nabeel-ից օծանելիքը կոչվում է «Shumukh» (արաբերենից՝ – «արժանի ամենաբարձրին») եւ մտնում է The Spirit of Dubai շարքի մեջ: Զարդարված թանկարժեք քարերով՝ ադամանդներով, մարգարիտով, տպազիոնով եւ այլ քարերով, ինչպես նաեւ ոսկով եւ արծաթով, օծանելիքն այս պահին ներկայացված է Dubai Mall առեւտրի կենտրոնում:
Ցանկացողներն այն կարող են տեսնել մինչեւ մարտի վերջ:
Օծանելիքի ստեղծմանը, որը կարող են օգտագործել թե կանայք եւ թե
տղամարդիկ, երեք տարի է պահանջվել: Սրվակը, որում 3 լիտր օծանելիք է
տեղավորվում, պատրաստված է մուրանյան ապակուց:
Դիզայներական տարրերով զարդարված կոնստրուկցիայով ամբողջ բարձրությունը
կազմում է 1.97 մետր: Օծանելքիը փչվում է հեռակառավարման մեխանիզմի
միջոցով, որը կարելի է ցանկացած հասակի համար հարմարեցնել:
Թանկարժեք օծանելիքն արդեն երկու համաշխարհային ռեկորդ է գրանցել՝
անոթին առկա ադամանդների քանակով (ավելի քան 3.5 հազար քար) եւ
հեռակառավարմամբ ամենաբարձր ցողացիրով: