Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է նախարարը:
«Դեսպանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Բարձր եմ գնահատում դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և, ինչպես իր հետ զրույցում, հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանը, գտնվելով բուռն բարեփոխումների փուլում, իրապես ունի բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտությունը»,- գրել է նախարարը: