Նաիրա Զոհրաբյանը բախման ընթացքում վնասել է ոտքը. (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Երևանի կենտրոնում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների դեմ ընթացող ակցիայի ժամանակ վնասել է ոտքը: Նա փորձել է կանխել բախումը ոստիկանների ու ցուցարարների միջև, որի հետևանքով էլ վնասել է ոտքը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Զոհրաբյանի վնասվածքը բավական լուրջ է: