Տեխնիկան կրկին բերվեց Ազատության հրապարակ՝ ապամոնտաժումը վերսկսելու համար. քաղաքացիները բերման են ենթարկվում. (ուղիղ)
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ և քննարկումից հետո հայտնեցին, որ նրանց որոշումն աներկբա է, ապամոնտաժումը շարունակվելու է:
Մնացականյանը հանդիպում է ունեցել նաև սրճարանների տնօրենների հետ: «Jazzve» սրճարանի տնօրենը հայտնել է, որպեսզի նրանց որոշակի ժամանակ տրամադրեն սրճարանի ներսի կահույքը դուրս բերելու և խոհանոցային գույքը տարհանելու համար:
Ապամոնտաժման տեխնիկան հրապարակ վերադարձնելուց հետո քաղաքացիների և ոստիկանների միջև թեժ բախումներ իրականացան: Շատերը բերման ենթարկվեցին, վիրավորների մասին այս պահին հստակ տեղեկություն չկա: