Օպերայի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից
Օպերայի տարածքից ժամը 16։50-ին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության ևս 1 աշխատակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Նա հայտնել է, որ տուժած քաղաքացին ներկա պահին գտնվում է հետազոտությունների փուլում, նշել, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն քիչ ուշ: