Վիկտոր Մնացականյանը վերադարձավ քաղաքապետի և պատգամավորների հետ քննարկումից հետո. ի՞նչ որոշում կայացվեց. (ուղիղ)
Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքների դեմ ուղղված բողոքի ցույցերը դեռևս շարունակվում են:
Հիշեցնենք, որ քաղաքացիների հետ հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով քաղաքացիների հետ քննարկեց ստեղված իրավիճակը: Այնուհետև այնտեղ ժամանեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, ովքեր կոչ էին անում, որ այս հարցը բռնությամբ չպետք է լուծվի:
Մնացականյանը հայտնեց, որ շուրջ կես ժամ քննարկումներ են ունենալու:
Քննարկումից հետո Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները շարունակվելու են: Այժմ աշխատանքները փորձում են վերսկսել, սակայն քաղաքացիները ակտիվ ընդդիմություն են ցուցաբերում: Բախումները ոստիկանների և քաղաքացիների միջև շարունակվում են: Աշխատակիցներից շատերը բերման են ենթարկվում: