Ոչ մի նորմալ պատասխան չտվեցին. վթարային շենքի բնակիչները պատրաստվում են գրավել մարզպետարանը կամ գյուղապետարանը
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ Նարինե Գաբրիելյանը, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Արմավիրի մարզի համայնքներից մեկի վթարային շենքի հարցին և նշել, որ շենքը 4-րդ կարգի վթարային է արդեն մի քանի տասնամյակ։
Կառավարության ներկայացուցիչները շենքի բնակիչներին հրավիրել էին փակ քննարկման:
Նրանք հանդիպել են Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ։
«Ոչ մի նորմալ պատասխան չտվեցին։ Պարոն Ղազարյանն ասաց՝ ես ո՞վ եմ, որ Ձեզ բան խոստանամ, դիմեք Ձեր մարզպետին, թող մարզպետը գա, վարչապետին դիմի, վարչապետը պատուհանից կուղարկի, թող դռնից թակի, մտնի: Մենք պիտի գնանք կա՛մ դպրոցը գրավենք, կա՛մ մարզպետարանը, կա՛մ էլ գյուղապետարանը, ավելի լավ է այնտեղ ապրեմ, անվտանգ է»,- նշեց քաղաքացիներից մեկը: