Արսեն Թորոսյանի vs «Իմ քայլը» խմբակցություն. Մակունցը չի ցանկանում մեկնաբանել Թորոսյանի գրառումը
Մեր խմբակցությունում բոլորն աշխատում են, եւ աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ : Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում առողջապահության նախարարի գրառումը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են դրական փոփոխություններին:
«Իսկ հավելյալ մենկաբանությունների համար կարծում եմ արժե դիմել պարոն Թորոսյանին»,- նշեց Մակունցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել շաքարավազ պարունակող գազավորված ըմպելիքների հետ կապված Արսեն Թորոսյանի առաջարկը:
Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում, նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։