Քաղաքացիները պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները. բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են և բողոքի ակցիա են կազմակերպել:
Քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվել է անարդարություն.
«Մենք պահանջում ենք վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք»:
Նրա խոսքով՝ հարկային բեռը ամսական այս կերպ ավելանում է 250 հազար դրամով:
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ նրանք դիմել են կառավարությանը և պատասխան չեն ստացել, այս պահին ակնկալում են հանդիպել Կենտրոնական բանկի կառավարիչի հետ: