Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Ապագա համայնքի ղեկավարի լիազորությունները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի facebook-ի էջը:
«Ապագա համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմումը»,- նշված է էջում: