Facebook-ում, Instragram-ում և Messenger-ում այս պահին առկա է գլոբալ խնդիր
Facebook-ում, Instragram-ում և Messenger-ում այս պահին առկա է գլոբալ խնդիր։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մատինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ամփոփեմ խնդրի վերաբերյալ հայաստանյան լսարանի արձագանքները․
#Facebook-ում՝
➡️ շատերի մոտ չի ստացվում նկար վերբեռնել (ո՛չ անձնական էջում, ո՛չ խմբերում, ո՛չ բիզնես էջերում),
➡️ բազմաթիվ բիզնես էջերոմ ընդհանրապես չի ստացվում հրապարակում կատարել (այդ թվում DMS-ի էջում),
➡️ կան օգտվողներ, ովքեր չեն կարողանում թողնել մեկնաբանություններ,
➡️ որոշ մարդկանց մոտ նույնիսկ չի ստացվում մուտք գործել անձնական հաշիվ,
➡️ որոշ օգտվողների մոտ ակտիվ չէ Share-ի կոճակը։
#Instagram-ում՝
➡️ որոշ օգտվողների մոտ չի ստացվում նամակ ուղարկել,
➡️ շատերը չեն կարողանում մուտք գործել իրենց անձնական հաշիվ,
➡️ կան օգտվողներ, ովքեր չեն կարողանում կատարել հրապարակում։
#Messenger-ում՝
➡️ կա խնդիր ձայնային հաղորդագրություն ուղարկելիս,
➡️ շատերը խնդիրներ են ունենում նկար կամ տեսանյութ ուղարկելիս,
➡️ որոշ դեպքերում նամակը չի ուղարկվում,
➡️ որոշ դեպքերում հնարավոր չէ մուտք գործել ծրագիր։
ՀԳ․ Խնդիրներ կան նաև #Whatsapp-ում։ Հիշեցնեմ՝ թե՛ Instagram-ը, թե՛ Whatsapp-ը պատկանում են Facebook-ին»։