Արսեն Թորոսյանն ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է առողջապահական ապահովագրության հարցեր
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Ավստրիայի գործընկերոջ՝ Կլեմենս Մարտին Աուերի հետ։ Այս մասին Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
«Քննարկեցինք երկկողմ և միջազգային տարբեր հարթակներում համագործակցության հարցեր՝ առողջության առաջնային պահպանման, դեղորայքային ապահովման, առողջության ապահովագրության հարցերի շուրջ»,- տեղեկացրել է Թորոսյանը։