Վրաստանի նախագահն այցելել է Թումո. (լուսանկարներ)
Պաշտոնական այցով Երևանում գտնվով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր այցելել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»։
«Թումո»-ից տեղեկացրել են, որ նախագահը Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով և ծանոթացել Թումոյի կրթական ծրագրին։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Սալոմե Զուրաբիշվիլիին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը:
Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսել Թումոյի Թմբաթայի կատարումները։
«Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա: