Ցուցադրվել է միջուկային ռումբի առաջին պայթյունի վերականգնված տեսանյութը (տեսանյութ)
Ցանցում ցուցադրվել է «Տրինիտիի»՝ միջուկային զենքի պատմության մեջ առաջին պայթյունի վերականգնված տեսանյութը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ժապավենին պատկերված պայթյունը տեղի է ունեցել 1945 թվականին ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ալամոգորդոյի հրաձգարանում։
Պայթյունի հզորությունը համարժեք էր 21 կիլոտոննա տրոտիլին։ Էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող աշտարակն «անհետացել» է, իսկ ասֆալտը՝ հալվել։
Փորձարկումներն իրականացվել են Մանհեթենի նախագծի շրջանակում, որի ընթացքում ԱՄՆ-ում երեք ատոմային ռումբ է ստեղծվել։ «Տրինիտիի» փորձարկումների ժամանակ պայթեցրել են «Հատիկ» անունով ռումբը, մյուս երկու ռումբերի անուններն էին՝ «Փոքրիկ» եւ «Գիրուկ». դրանք են նետվել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա։