Վրաստանի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում
Ծիծեռնակաբերդ կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շրջայց է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Վրաստանի նախագահը նաև գրառում է կատարել հուշամատյանում:
«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին նրա հետ տեղի ունեցած ողբերգության համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում այդ ցավն ու հարգանքի տուրք մատուցում զոհվածներին»,- Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ՝ գրել է Զուրաբիշվիլին: