Մեկ օրում բացահայտվել է 68 հանցագործություն. 26 գողություն, 3 ծեծ, 2 կողոպուտ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, սպանության սպառնալիքի ու ծեծի 3-ական, կողոպուտի եւ ապօրինի ծառահատման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքային վնաս պատճառելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու եւ տարածելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: