Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները․ իրավիճակը լարված է
Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ Այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը: Գրում է Armtimes.com-ը:
Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Իրավիճակը լարված է։ Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։