Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ո՞վ պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին. ներկայացնում է ԵԱՀԿ նախագահը (տեսանյութ)
Բանակցությունների հնարավոր ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, կարծում եմ, ՀՀ կառավարությունը գտել է ճիշտ ձևաչափը: ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ո՞վ պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին:
Լայչակի խոսքով՝ կա միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշում: Դրանցից դուրս որևէ սկզբունք չկա, ասել է ԵԱՀԿ նախագահը: