Աջ ղեկով մեքենաների նախագծի նպատակը սահմանում կուտակված մեքենաների հարցը լուծելն է․ Արշակյան
Ազգային ժողովում այսօր քննարկվող առաջին հարցն աջակողմյան ղեկով մեքենաների հարցի լուծմանն էր վերաբերում։ Թեև արգելքն արդեն ուժի մեջ էր մտել, բայց նախկինում գնված մեքենաները բերվել էին Հայաստան ու մնացել սահմանին՝ առանց ներմուծման հնարավորության։
Պատգամավորներին կառավարության առաջարկած նախագիծը ներկայացնելիս ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ նախագծի նպատակը հենց այս հարցը լուծելն է։ Նրա նշել է, որ խոսքը վերաբերում է նրան, որ ներմուծման իրավունք կստանան այն մեքենաների տերերը, ովքեր մեքենաները գնել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, և դրանք Հայաստան են բերել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։