Սիրիայում վիրավորված հայ սակրավորի վիճակը կայուն է. նա դեռ հոսպիտալում է
Սիրիայում մարտի 7–ին մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետեւանքով վիրավորված հայ սակրավորի վիճակը կայուն է, նա շարունակում է բուժումը հոսպիտալում։ Այս մասին News.am–ին հայտնեց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Դեռեւս հայտնի չէ՝ երբ սակրավոը կտեղափոխվի Հայաստան։
Էլբակյանի խոսքով՝ տուժած սակրավորը Սիրիայում առաքելություն էր իրականացնում փետրվարի 8–ից։ Նա հումանիտար առաքելությամբ Սիրիա մեկնած 83 հոգուց բաղկացած խմբի կազմում էր։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: