Ռիչմոնդի բնակչուհին 30 անգամ իրար հետևից շահել է վիճակախաղում
Դեբորա Բրաունը այս տարվա փետրվարին շահել է Pick 4 վիճակախաղի մրցանակը՝ 150000 դոլարի չափով։ Ռիչմոնդցի կինը գնել է Pick 4-ի 30 տոմս՝ 1-0-3-1 թվերի միանման հերթականությամբ եւ 30 տոմսով էլ շահել է, տեղեկացնում է Americaru-ն։
NBC News-ի տեղեկացմամբ՝ Բրրաունը սկզբում գնել է 20 տոմս բենզալցակայանում, եւ օրվա մեջ դրա մասին անընդհատ մտածելով՝ վերադարձել ու նորից 10 տոմս է գնել։ «Սիրտս քիչ մնաց կանգ առներ»,- ասել է Բրաունը, երբ իմացել է, որ բոլոր տոմսերը շահել են։
Ամեն տոմսի համար նախատեսվում է 5 հազար դոլար, ուստի շահումի ընդհանուր գումարը կազմել է 150 հազար։