Իսրայելի գլխավոր դատախազը Նեթանյահուի դեմ հետաքննության մասին տեղեկատվությունը ընտրություններից հետո կներկայացնի
Իսրայելի գլխավոր դատախազը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հետաքննության մասին տեղեկատվությունը ապրիլի 9-ի ընտրություններից հետո կներկայացնի՝ հայտնում է AP-ն։
Իսրայելի արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է,
որ գլխավոր դատախազ Ավիչայ Մանդեբլիտը համաձայնել է հետաձգել Նեթանյահուի
գործով ապացույցների ներկայացումը, որպեսզի ԶԼՄ-ներին արտահոսք չլինի։
Նեթանյահուի դեմ կոռուպցիայի երեք գործ է հարուցվել։
Մեղադրանքները կներկայացվեն միայն լսումներից հետո։ Արդարադատության
նախարարությունը հայտարարել է, որ դա տեղի կունենա հուլիսի 10-ին։