Դանակահարություն Գյումրիում․ իրավապահները փնտրում են Վարդան Ղուկասյանի փեսային
Մարտի 9-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Պետրոսյանին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու փաստով հարուցվել է քրեական գործ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Նա հիվանդանոց էր ընդունվել որովայնի շրջանում «կտրած ծակած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ Գ. Պետրոսյանի հետ վիճաբանությունը տեղի է
ունեցել Գյումրիի Գորկու փողոցում գործող «Կառոնա» վաճառատան դիմաց, և այդ
ժամանակ նաև «կտրված վերք, աջ դաստակի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է
տեղափոխվել Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 17-ամյա
Հովհաննես Խանչերյանը:
Տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: