Փաշինյանը նոր նշանակում է արել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Սուրեն Ղամբարյանը 32 տարեկան է, տնտեսագիտության թեկնածու։
2013-2018 թթ. աշխատել է որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: