Սլովակ պատգամավորի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի ավիաաղետի հետևանքով
Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գրնկայի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է բրատիսլավական Pravda թերթը:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է Սլովակիայի 4 քաղաքացի: Զոհերի թվում եղել են նաև Քենիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Սլովակիայի արտգործնախարարը հաստատել է 4 քաղաքացիների մահվան լուրը` այդ մասին հայտնելով Twitter-ի իր միկրոբլոգում: