Դըմփ-դըմփ-հու անենք, կարող ա Նիկոլը լսի. բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)
Գազավորված ըմպելիք արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի կիրառումը կբերի տվյալ արտադրանքի գնի բարձրացման, իրացման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործարանների փակման ռիսկը: Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ: