Խոշոր վթար Գյումրի-Սպիտակ ճանապարհին. վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են
Մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 47-ամյա Իշխան Խալաթյանը Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում ՎԱԶ-2107 մակնիշի 35 PX 703 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, 44-ամյա Նարինե Խալաթյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղի բնակիչներն ու վարորդները:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: