Մարտի 11-ը՝ սգո օր Եթովպիայում
Եթովպիայի իշխանությունները հայտարարել են մարտի 11-ը սգո օր՝ ի նշան Ethiopian Airlines ավիաընկերության կործանման հետեւանքով զոհերի հիշատակի, հաղորդում է Риа новости-ն՝ վկայակոչելով երկրի վարչապետ Աբի Ահմեդի թվիթերյան գրառումը:
«Ժողովրդի ներկայացուցիչների պալատը հայտարարել է 2019 թվականի մարտի 11-ը ազգային սգո օր՝ ի հիշատակ այդ ողբերգական ավիավթարի զոհերի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կիրակի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 օդանավը, որում գտնվում էր 157 մարդ, ներառյալ անձնակազմի 8 անդամները, կործանվել է եթովպական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում: Զոհվել են 35 երկրների քաղաքացիներ: