Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք...

Արմավիրում 33-ամյա տղամարդը սպանել է ընկերոջը՝ իմանալով կնոջ ու մանկության ընկերոջ ինտիմ կապի մասին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Բ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 33-ամյա Աշոտին դեպքից անմիջապես հետո մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Դեպքից մեկ շաբաթ անց, երբ տուժողը ստացած վնասվածքներից մահացել էր, Աշոտ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն սա Աշոտ Բ.-ի արարքի վերջնական որակումը չէ…

Ըստ դատական ակտի՝ դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Աշոտ Բ.-ն զբաղվել է հողագործությամբ, վերջին տարիներին մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի:

2009 թվականին Աշոտն ամուսնացել է Նինայի հետ (անունը փոխված է): Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա:

Գործով տուժող Ենոք Կ.-ն (անունը փոխված է) Աշոտի մանկության ընկերն է եղել:

Ըստ դատական ակտի՝ 2011-2012 թվականներից սկսած՝ օգտվելով Աշոտի՝ Ռուսաստանում գտնվելու հանգամանքից, Ենոքը ինտիմ կապի մեջ է մտել Աշոտի կնոջ հետ, պարբերաբար զանգահարել է նրան, հանդիպումներ է ունեցել:

Դեպքից շուրջ 3 տարի առաջ Աշոտ Բ.-ի մոտ կասկածներ են առաջացել, որ կինն իրեն դավաճանում է մանկության ընկերոջ հետ:

Աշոտը ստուգել է կնոջ հեռախոսը և բացահայտել է, որ Ենոքը պարբերաբար զանգել է Նինային:

Աշոտը իր կասկածների վերաբերյալ խոսել է կնոջ հետ, վերջինս սկզբում ասել է, թե իր ու Ենոքի միջև ոչինչ չկա, վերջինս զանգել է՝ Աշոտի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Ըստ դատական ակտի՝ ամուսնու մոտ կասկածներ առաջանալուց հետո Նինան ցանկացել է խզել Ենոքի հետ ունեցած կապը, բայց վերջինս շարունակել է զանգել, հանդիպելու առաջարկություններ է արել ու «փնովել է Աշոտին»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում՝ քննությամբ չպարզված օրը, Նինան զանգել է Ենոքին՝ ամուսնու գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար: Ենոքն ասել է, թե Աշոտը գումարներ է տանուլ տվել ու գտնվում է մարզի բնակավայրերից մեկում: Այս խոսակցությունից հետո Ենոքը մի քանի անգամ զանգել է Նինային, բայց վերջինս չի պատասխանել զանգերին, պառկել է քնելու:

Ուշ երեկոյան Աշոտ Բ.-ն վերադարձել է տուն, նկատել է, որ կնոջ հեռախոսին բաց թողած զանգեր կան, պարզել է, որ նրան զանգել է Ենոքը:

Աշոտն արթնացրել է կնոջն ու պահանջել է հայտնել ճշմարտությունը Ենոքի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ խոստանալով՝ եթե կինը ճշմարտությունն ասի, ինքը կների նրան: Նինան խոստովանել է, որ տևական ժամանակ Ենոքի հետ գտնվել է ինտիմ հարաբերությունների մեջ:

Աշոտը ցանկացել է դավաճանության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, մասնավորապես՝ ձայնագրել կնոջ ու Ենոքի խոսակցությունները՝ Ենոքին վարկաբեկելու նպատակով: Սակայն այդ ընթացքում հիվանդացել է Աշոտի երեխան, նա զբաղված է եղել երեխայի առողջական հարցերով:

2015 թվականի հունիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Աշոտը գնացել է գարեջրատուն, որտեղ հանդիպել է Ենոքի ընկերուհուն: Քիչ անց գարեջրատուն է եկել նաև Ենոքը, գարեջուր է պատվիրել, ցանկացել է Աշոտին էլ հյուրասիրել, բայց վերջինս հրաժարվել ու դուրս է եկել, նստել է գարեջրատան դիմացի զրուցարանում, մտածել է կնոջ ու Ենոքի դավաճանության մասին:

Երբ գարեջրատնից դուրս են եկել Ենոքն ու ընկերուհին ու ժպտալով նայել են իր ուղղությամբ, Աշոտը մտածել է, թե նրանք ծաղրում են իրեն: Ենոքն ընկերուհու հետ նստել է մեքենա ու հեռացել է:

Աշոտ Բ.-ն խանդի հողի վրա ցանկացել է պատժել Ենոքին: Նա մեքենայով ընթացել ու նկատել է գյուղին հարակից դաշտում կանգնած Ենոքի մեքենան:

Աշոտը գնացել է տուն, մեքենան կանգնեցրել է ավտոտնակում, տնից պտուտակահան է վերցրել ու ոտքով գնացել է այնտեղ, որտեղ տեսել էր Ենոքի մեքենան:

Ժամը 00:30-ի սահմաններում հասնելով Ենոքի մեքենային՝ Աշոտը տեսել է, որ Ենոքն ու ընկերուհին նստած են մեքենայի մեջ: Մեքենայի պատուհանները բաց են եղել, և Աշոտը խոսակցություն է լսել, որի ընթացքում Ենոքն ասել է, թե երկու աղջիկ ունի ու մի «լևի» տղա…

Աշոտը անմիջապես կասկածել է, որ խոսքը կարող է լինել Ենոքի ու իր կնոջ սիրային կապի մասին…

Այդ ընթացքում Ենոքը բնական կարիքը հոգալու համար դուրս է եկել մեքենայից:

Աշոտը, ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ այդ պահին գտնվելով կումուլյատիվ աֆեկտի վիճակում, իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ենոքի մարմնի տարբեր մասերին: Ենոքը խնդրել է խնայել՝ հանուն երեխաների: Աշոտը թողել-հեռացել է:

Հաջորդ առավոտյան վերհիշելով տեղի ունեցածը՝ Աշոտ Բ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Ենոք Կ.-ն դեպքի վայրից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 2015 թվականի հունիսի 21-ին մահացել է:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը ստացվելուց հետո Աշոտ Բ.-ին առաջադրված մեղադրանքը փոխվել է, 2016 թվականի փետրվարի 4-ին նրան մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոց կալանավորումը վերացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանում Աշոտ Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանելով կողմերի հարցերին՝ նա ասել է, թե իր ու կնոջ հարաբերությունները սրվել են դեպքից մոտ երկու ամիս առաջ, երբ կինը խոստովանել է Ենոքի հետ ինտիմ կապի մեջ լինելու մասին: Ինքը Ենոքի հետ շատ մտերիմ է եղել, կիսվել է, նա իրեն օգնել է: Բայց դավաճանություն է եղել իր անկողնում… Այդ միտքն իրեն հունից հանել է… Կնոջը չի ներել, նրան «ներում չկա, նա հոգով դավաճան է…»:

Իր երեխաների հետ չի շփվում՝ թույլ չեն տալիս… Իր արարքը դավաճանություն չէ, դավաճանության արդյունք է, նրանք են իրենց անբարոյականությամբ իրեն հասցրել դրան… Դեպքի պահին աչքերի առաջը սևացել է, չի հիշում՝ քանի անգամ է հարվածել: Հետո ունեցել է սրտխառնոց, գլխապտույտ, որոշ ժամանակ հետո կարգավորվել է, գնացել է տուն… Ինքը զղջում է կատարածի համար՝ անխիղճ չէ, հարցը կարելի էր այլ ձևով լուծել, Ենոքն իր ընկերն էր, իր համար կարևոր մարդ, բայց եղավ այն, ինչ եղավ… Իր արժանապատվությունը վիրավորվել էր: Ոչինչ չի գիտակցել… Ինքը պատկերացրել է, որ Ենոքն իր կնոջն էլ է տարել դաշտեր, բնազդաբար գնացել է նրա հետևից, որ խայտառակի, պատժի: Հիշում է՝ երբ հարվածում էր Ենոքին, նա ասել է. «Խնայի էրեխեքիս»: Դրանից հետո ինքը չի հարվածել… Դեպքից հետո կնոջն ասել է. «Քո դավաճանության պատճառով էս օրն ընկա, էս օրը գցեցիր…»:

Աշոտ Բ.-ն նշել է, թե նախկին կինը՝ Նինան, դատարանում ստել է…

Նինան նախաքննության ընթացքում հայտնել է, թե Ենոքի հետ գաղտնի ինտիմ կապի մեջ է եղել, խոստովանել է ամուսնուն… Վերջինս սթրեսի մեջ է հայտնվել՝ գիշերները չէր կարողանում քնել, ագրեսիվ էր դարձել, նրա հետ գնացել է բժշկի…

Դատարանում Նինան հայտնել է, թե Աշոտից բաժանվել է, նա իրականությունը չի ասում, ինքը Ենոքի հետ երբեք ինտիմ կապի մեջ չի եղել, նախաքննության ընթացքում այդպես է ասել, որ ամուսնուն օգնի… Աշոտը խաղամոլությանն էր տրվել: Ինքը Ենոքի հետ հեռախոսով խոսել է ամուսնու մասին… Աշոտն է հնարել իր ու Ենոքի կապի մասին: Ինքը չի Ենոքի սպանության պատճառը, իր խիղճը հանգիստ է, բայց ինչ-որ չափով ինքն էլ է մեղավոր, որ Ենոքը չկա: Եթե նա ողջ լիներ, Աշոտի սուտը կհերքվեր…

Տուժողի իրավահաջորդը՝ Ենոքի եղբայրը, ինչպես նաև նրա հարազատները պնդել են, թե Ենոքը Նինայի հետ ինտիմ կապի մեջ չի եղել, եթե նման կապ լիներ, գյուղում կիմանային:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտն իր եղբորը սպանել է դիտավորյալ, «աֆեկտի» մասին խոսք լինել չի կարող, նա նախապես ծրագրել է իր գործողությունները՝ գնացել է տուն, մեքենան կայանել է, հետո ոտքով գնացել է եղբոր գտնվելու վայրը, թաքնվել է մեքենայի հետևում, ու երբ եղբայրը փորձել է իջնել մեքենայից, անմիջապես հարձակվել է նրա վրա և հարվածներ է հասցրել…

Տուժողի իրավահաջորդը նշել է, որ եղբայրն ու Աշոտը մանկության ընկերներ էին, Ենոքը միշտ օգնել է Աշոտին: Եթե Աշոտը կասկածում էր կնոջը, թող կնոջը սպաներ, ոչ թե Ենոքին:

Տուժողի իրավահաջորդն ու հարազատները դատարանից Աշոտի համար ակնկալել են խիստ պատիժ՝ դիտավորյալ սպանության համար…

Դատարանը Աշոտ Բ.-ին մեղավոր է ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Աշոտ Բ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժից: Նրա խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Տուժողի իրավահաջորդի կողմից քաղհայցի պահանջ չներկայացնելու պայմաններում քաղհայցի հարցը համարվել է լուծված:

Աշոտ Բ.-ից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 129 հազար 800 դրամ՝ որպես ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության արժեքի հատուցում: Դատահոգեբանական հանձնաժողովային փորձաքննությունն անցկացրած 3 փորձագետների օգտին ամբաստանյալից կբռնագանձվի ընդհանուրը՝ 225 հազար դրամ՝ որպես փորձագետների վարձատրության գումար:

Աղբյուրը՝ 1in.am:

դիտվել է 1848 անգամ
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan