Տղամարդը պատմել է այն մասին թե ինչպես է կետը բռնել իրեն և ինչպես է ինքը ողջ մնացել
Օպերատորը ով գրեթե կուլ էր գնացել հսկայական կետի կողմից պատմել է իր անձնական փորձի մասին, որից հետո նա գիտակցել է թե մարդիկ ինչքան փոքր տեղ են գրավում բնության մեջ:
Հարավ Աֆրիկացի Ռեյներ Սչիմֆը նկարահանում էր ֆիլմ, որը այն մասին էր թե ինչպես են պինգվինները, փոկերը,դելֆինները, կետերը և շնաձկները բռնում իրենց զոհերին:
Նա սերֆինգի տախտակի վրա էր, երբ հսկա կետը հարձակվում է իր վրա.
<<Երբ քեզ բռնում է 15 տոննա կշռող և բավականին արագ լողացող էակը դու հասկանում ես, որ դու իրականում ամենափոքր արարածն ես այդ ամբողջ օվկիանոսում>>:
Նա պատմում է, որ ինքը և 2 իր ընկերները գտնվում էին ջրի մեջ, երբ կետը հարձակվեց. <<Ես կենտրոնացած էի շնաձկների վրա, որովհետև ուզում էի իմանալ արդյոք նրանք իմ հետևում են թե առջևում, աջ թե ձախ կողմում: Կենտրոնացել էի նրանց վարքագծի վրա, երբ զգացի, որ շուրջս ամեն ինչ մթնում է: Ժամանակ չկար վախենալու, ես ինձ ուղղակի անզոր էի զգում>>: